Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը քննարկել են Սիրիային, Լիբիային, Միջերկրական ծովի արեւելյան հատվածին, Կիպրոսին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:
Կալինը Սալիվանին ասել է, որ համատեղ ջանքեր են անհրաժեշտ` երկրների միջեւ տարաձայնությունները լուծելու համար, ինչպիսիք են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 պաշտպանական համակարգերի գնումը եւ Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից: Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունն ասել է, որ Սալիվանը կարեւորում է Բայդենի վարչակազմի ցանկությունը՝ կառուցողական հարաբերություններ հաստատել ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ, սակայն անդրադարձել է նաեւ տարաձայնությունների ոլորտին: